Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձր» եւ «ցածր» մշակույթներ. «սիրո՞ւմ եք Բրամս». «Հայկական ժամանակ»

Հունիս 03,2017 13:07

Հիմա շուկայական հարաբերություններ են, եւ պետությունը չունի հստակ ուղենիշ՝ ո՞րն է «բարձր» մշակույթ, որը՝ զանգվածային: Հեռուստատեսությամբ շոուներ են, շատ սերիալներ:

«Ինչո՞ւ»: Այս հարցը պետք է ուղղել ոչ թե Վաստակավոր արտիստի կոչում շնորհող Սերժ Սարգսյանին, այլ հասարակությանը: Ինչո՞ւ ազատ տեղեր կան դահլիճում, երբ բեմում, դաշնամուրի առաջ Սվետլանա Նավասարդյանն է, իսկ շոու-բիզնեսի հատկապես ռաբիս կատարող «աստղերի» համերգին ասեղ գցելու տեղ չկա:

«Բարձ» եւ «ցածր» մշակույթի մասին պատկերացումները երբեմն հակոտնյա են: «Բարձր» մշակույթ են Բնությունը, Սեւանա լիճը, միջնադարյան վանքերը, Հանրապետության հրապարակը: Բայց այդ «բարձր» մշակույթը դառնում է խորովածանոց, երբ մենք այդ վայրերը սկսում ենք դիտարկել իբրեւ խորոված պատրաստելու հարմար վայրեր: Հատուկենտ մարդիկ են գնում բնությամբ, ճարտարապետությամբ հիանալու՝ առանց խորովածի պատրաստումն աչքի առաջ ունենալու: Թեեւ քանի-քանիսը կվիճարկեն ասածս՝ պնդելով, թե հաջող խորոված պատրաստելը եւս բարձր արվեստ է…

Ռաբիսը մտել է մեր կյանքի բոլոր ոլորտներ:

21-րդ դարում ամբողջ աշխարհը կերակրվում է զանգվածային մշակույթով, այդ թվում` եւ Հայաստանը: Որքանո՞վ է այդ մշակույթի պահանջարկը մեծ, մեր դեպքում դժվար չէ չափել: Մեր երեխաները դպրոցից բերում են հեռուստատեսությամբ լսած հումորները, երգում Հայաստանի վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանի երգերը: Ոչ մի երեխա բակից կամ դպրոցից չի բերում Շոպենի «Պոլոնեզը»:

Սակայն մերժել Ռազմիկ Ամյանին՝ որպես հակադրություն ներկայացնելով, օրինակ, Բախի երաժշտությունը, կարծում եմ, գրագետ չէ: Դրանք երկու տարբեր մշակույթներ են: Մեկը` բարձրակարգ, հետեւաբար` հարատեւ, մյուսը` զանգվածային, ենթադրում եմ՝ ժամանակավոր:

Հ.Գ. Վերնագիրը Ֆրանսուազ Սագանի հանրահայտ ստեղծագործության անվանումն է:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930