Հունիսի 3-ին, ժամը 06:07-ին Փամբակ գյուղին հարակից ափից մոտ 2,2 կմ հեռավորության վրա ձկնորսները հայտնաբերել են Կ. Ս.-ի դին՝ փաթաթված ձկնորսական ցանցին, և մոտեցրել ափին:
Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել 6 ջրափրկարար և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Հունիսի 2-ին, ժամը 22։57-ին ահազանգ է ստազվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Ա. Ս.-ը և Կ. Ս.-ը ձկնորսական նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 01։08-ից մինչև ժամը 04։00-ն ջրափրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ Սևանա լճում, սակայն ուժեղ քամու պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
ՀՀ ԱԻՆ