Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը խճճում է և խճճվում. «Ժամանակ»

Հունիս 03,2017 12:42

Առհասարակ Պուտինի մոտ «խառն» է: Անցած ամիս նա փորձեց ճեղքել Ռուսաստանի և Արևմուտքի միջև հայտնված «պատը», սակայն առնվազն Մերկելը, ով մայիսի սկզբին նրան հյուընկալվել էր Սոչիում, և Մակրոնը, ով մայիսի վերջին նրան հյուրնկալեց Վերսալում, իրենց գործընկերոջը նրբանկատորեն հասկացրեցին, որ այդ «պատի» անունը Պուտին է: Վերջինիս այլ բան չէր մնում, քան երեկ Պետերբուրգի տնտեսական ֆորումին մասնակցելու համար ժամանած ամերիկյան բիզնեսմեններին խնդրել, որպեսզի նպաստեն ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը:

Այս համատեքստում բնական է, որ Պուտինն առայժմ շրջանցում է 2018-ի նախագահական ընտրություններին իր մասնակցության հարցը: Հարցն այն չէ, որ Պուտինը ահեղ մրցակից է ձեռք բերել կամ հաղթելու իրական խոչընդոտ ունի: Չկա ու չի կարող լինել նման բան այսօրվա Ռուսաստանում:
Պուտինն այլ` ավելի խորքային մտահոգություն ունի: Նա գիտի, հասկանում է, որ Ղրիմը, կայսերական քաղաքականությունն այլևս պահանջարկված չեն ռուսաստանցիների համար և ունի լուրջ մտավախություն, որ իր նոր «տրիումֆալ» հաղթանակը կլինի մի նոր «պատի» հիմքը: «Պատ»` այս անգամ Պուտինի և Ռուսաստանի, Պուտինի և ռուսաստանցիների միջև:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930