Իրանի Շիրազ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 32 մարդ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ֆարս նահանգի «շտապ օգնության» բաժնի ղեկավար Մոհամադ Ռեզա Ալի Մանեշին:
Պայթյունը որոտացել է Շիրազի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնում: Պայթյունի հետևանքով կոտրվել են հարևանությամբ գտնվող խանութների ապակիները:
«Վիրավորների թիվը հասել է 32-ի, նրանցից 15-ը տեղափոխվել են հիվանդանոց: Բոլոր տուժածների վիճակը կայուն է: Առևտրի կենտրոնում պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն»,- ասել է Մանեշը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ