Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական ակտիվությունն այս պահին հուսադրող է. ինչպիսի՞ն կլինի տարեկան տնտեսական աճի ցուցանիշը. «Ազգ»

Հունիս 03,2017 11:55

Այս տարվա` 2017-ի առաջին 4 ամիսներին, այսինքն` տարվա մեկ երրորդի տնտեսական ակտիվության 5,7 տոկոս աճի ցուցանիշը, կարելի է ասել, տեղավորվում է վերոնշյալ անհրաժեշտության շրջանակում: Թեեւ տարեսկզբից տնտեսական ակտիվության ավելի բարձր տեմպ ենք ունեցել՝ հունվարին տնտեսական ակտիվության աճը կազմել էր 6,5 տոկոս, հունվար-փետրվարին՝ 6,2 տոկոս, իսկ հունվար-մարտին՝ 6,6 տոկոս: Այդուհանդերձ, 5,7 տոկոս տնտեսական ակտիվության աճը ցածր ցուցանիշ չէ, իսկ եթե հաշվի առնենք, որ ապրիլին երկու՝ խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններ են տեղի ունեցել, ապա բնական պետք է համարել տնտեսական ակտիվության աճի նվազումը: Ընտրությունների ժամանակահատվածում սպասողական տրամադրություններ եւ որոշակի պասիվություն է արձանագրվում բոլոր երկրներում, եւ մենք այս առումով բացառություն չենք կարող լինել:

Տնտեսության հինգ ճյուղերից երեքն արձանագրել են աճ, իսկ երկուսը՝ անկում: Արդյունաբերության ծավալներն ավելացել են՝ 12,9 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 12,1 տոկոսով, ծառայությունները՝  10,1 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 2,9 տոկոսով, շինարարության ծավալը՝ 13,4 տոկոսով: Ըստ տնտեսության երեք ճյուղերի պատկերը համարժեքորեն արտացոլված է նախորդ տարվա միայն ապրիլ ամսվա համեմատ այս տարվա միայն ապրիլ ամսվա ցուցանիշներում՝ դարձյալ աճ են ունեցել արդյունաբերությունը, առեւտուրը եւ ծառայությունները, անկում՝ գյուղատնտեսությունն ու շինարարությունը: Սակայն այս տարվա նախորդ ամսվա՝ մարտի համեմատ, բացի գյուղատնտեսությունից, բոլոր ճյուղերում էլ անկում է գրանցվել: Գյուղատնտեսության աճն էլ պայմանավորված է սեզոնային գործոնով:

Այդուհանդերձ, առաջիկայում տնտեսական ակտիվության ավելի բարձր աճի ակնկալիքներ կան: Մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի լավ բերք է սպասվում՝ այս տարի կլիմայական բացասական մեծ ազդեցություններ չեղան, մյուս կողմից էլ՝ շարունակվում են գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերը: Արդյունաբերությունում աճի տեմպը առնվազն կպահպանվի: Ծառայությունների ոլորտը շարունակելու է համարժեքորեն արձագանքել տնտեսության իրական հատվածում դրական զարգացումներին: Նույնը նաեւ առեւտրի շրջանառությունում: Առեւտրի եւ ծառայությունների վրա զգալի ազդեցություն են ունենում նաեւ արտերկրից եկող մասնավոր դրամական փոխանցումները: Դրանք, ըստ ԿԲ տեղեկատվության, այս տարի ավելացել են:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930