Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայի պառլամենտում ծխելն ազդում էր…որմնանկարների վրա. ծխաՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ստատուս

Հունիս 03,2017 11:39

ԵՊՀ գրադարանում փորձեցի գտնել ծխելու մասին տարաբնույթ օրենքներ, որոնք կիրառվել էին տարբեր երկրներում: Նկարում պատկերվածում ճանաչված իրավաբան Գեղամ Ղարախանյանի գրքույկում ուշագրավ տեղեկություններ կային, որոնց ծաղկաքաղը ներկայացնում եմ ստորեւ:

-16-րդ դարում Անգլիայում ծխելու համար մահապատժի էին ենթարկում, ծխամորճերը բերաններին ցուցադրում էին հրապարակներում:

-Սաուդիան Արաբիայի ներքին գործերի նախարարության նոր հրամանով Սաուդիայում արգելվել էր ծխելը: Յուրաքանչյուր մարդու ծխելու դեպքում սպասվում էր դրամական տուգանք եւ վեց ամսվա բանտարկություն: Նույնիսկ մամուլի էջերում արգելվում էր տպագրել ծխախոտի մասին որեւէ գովազդ կամ հայտարարություն:

-Իսպանական պառլամենտի շենքում ծխելն արգելելու որոշումը դժգոհություն էր առաջացրել պառլամենտականների մոտ: Աշխատակազմը ստիպված էր այլ փաստարկի դիմել՝ ծխախոտի ծուխը վնասակար ներգործություն է ունենում պառլամենտի դահլիճը զարդարող որմնանկարների վրա…

-Նյու Յորքի նահանգապետ ՄԱՐԻՈ ԿՈՒՌՄՈՆԻ ծխելը սահմանափակելու մասին օրենքի համաձայն արգելվում էր ծխել լսարաններում, տաքսիներում, հիվանդանոցներում, թատրոններում, ծածկած մարզասրահներում, ռեստորաններում…

-Շվեյցարիայում հաշվարկել էին՝ քսան գլանակ օրը ծխող մարդը մեկ տարում ոչնչացնում էր այնքան թուղթ, որը կբավարարեր 300 էջանոց մեկ գրքի տպագրությանը:

-1825թ. որոշում ընդունեցին Էստոնիայի Տալին քաղաքում ծխելն արգելելու մասին: Օրենքն այնքան խիստ էր, որ ծխելու համար դատի տրվեց սենատոր Լենդան: Նրան տուգանք նշանակեցին: Սենատորը բողոքեց տասնչորս անգամ, խնդիրը հասավ գեներալ նահանգապետին: Վերջինս ներեց սենատորին, ազատեց տուգանքից՝ պատճառաբանելով, թե նրա բերանի ծխախոտը դեռ վառված չի եղել:

Եվ վերջապես` 1996թ. հուլիսին ՀՀ առողջապահության նախարարությունը արգելել էր ծխել…նախարարության շենքում:

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930