ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակում տեղյակ չեն, թե որտեղից է Ադրբեջանի՝ Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Հիջրան Հուսեյնովան հայտարարել, թե իբրև 27 ադրբեջանցի երեխաներ դեռևս գտնվում են գերության մեջ։
ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ իրենք չեն տիրապետում նման տեղեկության: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակն ընդհանրապես ադրբեջանցի երեխաների գերության մասին տեղեկությունների չի տիրապետում»,- ի պատասխան այդ մասին հնչած հարցադրմանը՝ ասել է Է. Մուսայելյանը:
Հիշեցնենք, որ Հիջրան Հուսեյնովան սույն հայտարարությունն արել է հունիսի 1-ին Ադրբեջանումկայացած ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հարցերի, առողջապահության ևկայուն զարգացման հանձնաժողովի նիստի ժամանակ իր ունեցած ելույթում։