Լրահոս
Օրվա լրահոսը

Գանձագողները ոչնչացնում են Հայաստանի մշակույթն ու պատմությունը. «Ազգ»

Հունիս 03,2017 10:18

Հայաստանում համատարած բնույթ կրող գանձագողությանը նպաստում են մի շարք գործոններ` բնակչության սոցիալական վատթար պայմանները, հուշարձանների պահպանության համակարգի անկատարութունը եւ, հատկապես, իրավապահ մարմինների անգործությունը: Այս իրավիճակում չափազանց դժվար է Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված պատմության եւ մշակույթի ավելի քան 25 000 անշարժ հուշարձանների անխաթարությունը պահպանելը:

«Հայաստանում ակնկալել օրինապահ գործունեություն նրանցից, ովքեր պարտավոր են իրենց գործունեությունն իրականացնել` լուրջ չէ: Մշակույթի նախարարությունը ոչ միայն չի իրականացնում իր պարտավորությունները, այլեւ շատ վատ վերաբերմունք ունի նրանց հանդեպ, ովքեր ցույց են տալիս, որ հուշարձանները քանդված, ավերված են: Նրանց ամբողջ քաղաքականությունը մտահոգ մարդկանց հետեւելն է եւ ոչինչ ավելին»,- ասում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը :

Հնագետները եւ մշակութաբաններն այս ոլորտում համակարգային փոփոխությունները պարտադիր են համարում: Նրանց կարծիքով` ժամանակն է մտածել, թե Հայաստանում ինչպես օրինականացնել ամբողջ գործընթացը:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը կարծում է, որ հուշարձանի անխաթարությունը պահպանելու պատասխանատվությունը պետք է տեղափոխել տեղական ինքնակառավարման մարմիններ: «Հուշարձանը բնակիչները կպահպանեն, երբ դրանք այդ գյուղերի սոցիալական ծրագրի մաս կդառնան»,- ասում է տնօրենը:

«Մենք պետք է հասնենք նրան, որ ժողովուրդն ինքը գիտակցի, որ պատմական արժեքները վնասել պետք չէ, սա իրենց հարստությունն է: Մենք ունենք 25 000 գրանցված պատմամշակութային ժառանգության հուշարձաններ: Դա ֆանտաստիկ թիվ է, եւ հսկիչները, որոնք մեքենա չունեն անգամ, չեն կարողանա վերահսկել»,- ասում է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը:

Հանրապետության տարածքում ՀՀ կառավարության կողմից հաստատված պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում հաշվառված է ավելի քան 25 000 հուշարձան` խմբավորված շուրջ 7304 պահպանական միավորներում: Հուշարձաններն ըստ իրենց բնույթի դասակարգված են` հնագիտական, պատմական, մոնումենտալ արվեստի, քաղաքաշինական ու ճարտարապետական:

Սառա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930