Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը կարիերայի ընթացքում առաջին անգամ անցավ թենիսի «Մեծ Սաղավարտի» մրցաշարի երրորդ շրջան: Նա Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ «Ռոլան Գարոսում», 7:5, 6:4, 6:4 հաշվով հաղթել է չեխ ճանաչված թենիսիստ Տոմաշ Բերդիխին: Դիմակայությունը տեւել է 2 ժամ 13 րոպե:
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը լինելու է ամերիկացի Ջոն Իզները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Lookpress.com-ի