Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբանության դասընթացներ մարզիչների համար

Հունիս 02,2017 23:15

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայկական հոգեբանության ակադեմիան համատեղ հոգեբանական դասընթացներ են նախաձեռնել «Մարզչական գործունեության հոգեբանական ասպեկտների կատարելագործումը» թեմայով, որին մասնակցում են տարբեր մարզաձեւերի մարզիչներ:

Դասընթացները կոչված են զարգացնելու սպորտային հոգեբանությունը, լրացնել առկա բացերը, ինչը կխթանի մարզիկների բարձր նվաճումները.

«Մարզիչներն օրվա գերակշիռ մասն անցկացնում են իրենց սաների հետ եւ գիտեն նրանց բոլոր ուժեղ ու թույլ կողմերը: Մարզիչները նաեւ հոգեբանի, ծնողի դեր են կատարում մարզիկի համար: Այդ պատճառով շատ կարեւոր է, որ նրանք հոգեբանորեն վերապատրաստվեն»,- ասում է Հայկական հոգեբանության ակադեմիայի տնօրեն Բարեղամ Մնացականյանը:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը Այս դասընթացի նշանակությունը կարեւորում է նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը: Նրա խոսքերով. «Սպորտային հոգեբանի ինստիտուտը մեր երկրում կայացած չէ: Հիմնականում մարզիչները նաեւ մեր մարզիկների հոգեբանական պատրաստվածությամբ են զբաղվում, քանի որ ոչ բոլոր հավաքականներում կան հոգեբաններ»:

Իսկ նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություն պետ Նարինե Շահբազյանը ցանկանում է, որ նմանատիպ միջոցառումները շարունակական կլինեն: «Մեր մարզիկներից շատերը մրցումների ժամանակ հոգեբանական խնդիր են ունենում: Լինում է, որ մարզիկը ֆիզիկապես պատրաստ է մրցաշարին, բայց տանուլ է տալիս հոգեբանորեն»,- ասում է նա:

Դասընթացը շարունակվելու են մինչեւ հունիսի 4-ը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armnoc.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930