Սենթ Լուիսի շախմատի ակումբը, ՖԻԴԵ-ն եւ ԱՄՆ շախմատի ֆեդերացիան հուլիսի 26-ից 29-ը Սենթ Լուիսում անցկացնելու են շախմատի ԱՄՆ-Աշխարհի հավաքական պատանեկան մրցաշար: Այն անցկացվելու է տարիքային երկու խմբով՝ մինչեւ 17 եւ մինչեւ 14 տարեկաններ:
Աշխարհի հավաքականների թեկնածուներին ընտրել է ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովը, իսկ վերջնական կազմերը հաստատել է ՖԻԴԵ-ի նախագահությունը: Ավագ տարիքի հավաքականում ընդգրկվել է մինչեւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոն, միջազգային վարպետ հայաստանցի Հայկ Մարտիրոսյանը: ԱՄՆ հավաքականի կազմը դեռ որոշված չէ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ