Լրահոս
Օրվա լրահոսը

90-ամյա նվագախումբը կնվագի Չայկովսկի եւ Խաչատրյան

Հունիս 02,2017 22:33

«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում հունիսի 15-ին Երևան կժամանի Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ: Համերգին կհնչեն Չայկովսկու Հինգերորդ սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլ ստեղծագործություններ: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրին փառատոնի գրասենյակից:

Իբրև մենակատար նվագախմբի հետ հանդես կգա Դիանա Ադամյանը (ջութակ): Ռուսաստանի առաջատար նվագախմբի համերգը Երևանում` հայ մենակատարի մասնակցությամբ այս տարի նշվող հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի համատեքստում է:

Հավելենք, որ 90 տարվա պատմություն ունեցող հեղինակավոր նվագախումբը տարբեր տարիների ղեկավարել են այնպիսի մեծություններ, որոնց թվում են Լորին Մաազելը, Կուրտ Մաազուրը, Եվգենի Սրավինսկին, մենակատարներ` Սվյատոսլավ Ռիխտերի, Դավիդ Օյստրախի, Լուչիանո Պավարոտիի, Վիկտոր Տրետյակովի, Պինկաս Ցուկերմանի, Յուրի Բաշմետի, Դենիս Մացուևի, Բորիս Բերեզովսկու և այլոց հետ: 1974թ.-ից առայսօր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է Վլադիմիր Ֆեդոսեևը: Այս նվագախմբի հետ մաեստրո մաեստրոն բացահայտել է Եվգենի Կիսինին, Մաքսիմ Վենգերովին և Վադիմ Րեպինին:

Վլադիմիր Ֆեդոսեևը 1995-2004թթ հանդիսացել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժոր և շուրջ տաս տարի եղել է Ցյուրիխի օպերայի ու Ցյուրիխի «Տոնհալլե» նվագախմբի հրավիրյալ դիրիժորը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները` classicalsource.com-ից եւ tch15.medici.tv-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930