Թեև հայտնի հեղինակություն, Արթուր Ասատրյանի Դոն Պիպոյի սպանության գործով հիմնական մեղադրյալը ձերբակալվել ու կալանավորվել է, սակայն կրքերը այս մահափորձի շուրջ` քրեական եւ քաղաքական շրջանակներում, դեռ չեն մարում:
Մամուլն արդեն գրել է, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը Էջմիածնում ձերբակալել է զինված հանցախմբի, որը պատրաստվում էր սպանել քրեական հեղինակություն Վստրեչի Ապերին ու Հռոմից նոր վերադարձած Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյանին):
Ո՞վ էր մահափորձի պատվիրատուն, առայժմ հայտնի չէ:
Շատ ու շատ օդում կախված հարցերի պատասխաններ ուզում է ստանալ նույն ինքը՝Արթուր Ասատրյանը, ում համար այս ամենն ուղղակի անհեթեթություն է, ու աբսուրդ:
Ավելին, Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը խիստ զարմացած է այս դավադրությունից , եւ որ այդ լուրերը իրեն տեղ հասնելու առաջին իսկ պահից սկսած, մի տեսակ չի էլ հավատացել, որ ինչ-որ մեկը ցանկություն էր ունեցել նրա դեմ մահափորձ կազմակերպելու:
Ու ինչպես իր խոսքում նկատեց Դոն Պիպոն.
-Ես իսկապես զարմացած եմ. բառեր չեմ գտնում ասելու այդ ամենի վերաբերյալ, ու մի տեսակ չէի էլ ուզում հավատալ, որ այդ լուրերը իրականության հետ կապ ունեն: Բայց երբ հեռուստատեսությամբ տեսա, որ այդ գործով ձերբակալված մարդիկ կան, ու տեղեկացա, որ նրանք ցուցմունքներ են տվել, ինձ այլ բան չէր մնում, քան հաշվի նստել տեղի ունեցածի հետ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Fnews.am»-ի կայքում: