Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դավիթ Փափազյանն ընդգրկվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի կազմում

Հունիս 02,2017 17:26

Յունիբանկը հայտնում է իր Խորհրդի կազմում Դավիթ Փափազյանին` որպես անկախ անդամ ընդգրկելու մասին: Դավիթ Փափազյանը մասնագիտացել է միջազգային հարաբերությունների և ֆինանսների գծով և ավելի քան 11 տարվա աշխատանքային փորձ ունի կապիտալի կառավարման և ներդրումային բանկինգի ոլորտում ինչպես Մոսկվայում, այնպես էլ`  Լոնդոնում: Որպես ինվեստիցիոն բանկիր աշխատել է UBS Investment Bank և Merrill Lynch բանկերում, այժմ կապիտալի կառավարման անկախ մասնագետ է:

Դավիթ Փափազյանը գերազանցությամբ ավարտել է Քաղաքական հետազոտությունների փարիզյան ինստիտուտը (Sciences Po – Institut d’études politiques de Paris) և Տնտեսագիտական գիտությունների և առևտրի բարձրագույն դպրոցը (ESSEC Business School Paris), ստացել MBA աստիճան:

Ներկայումս Յունիբանկի Խորհրդի կազմը հետևյալն է` Գագիկ Զաքարյան /Խորհրդի նախագահ/,  Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Դավիթ Փափազյան /Խորհրդի անդամներ/:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930