Հետընտրական Թուրքիայում շարունակում են քննարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները ու ապագա կառավարության կազմը: Շարքային քաղաքացիներից մինչև նորընտիր պատգամավորներ խոսում են 25-րդ գումարման խորհրդարանից ունեցած իրենց սպասելիքների մասին:
Խորհրդարանական նախորդ ընտրություններից արմատապես տարբերվող այս ընտրությունների առանձնահատկությունը իշխանությունների «Արդարություն ու զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) մի ստվար ընտրազանգվածի կորուստն էր և քրդամետ,ազգային փոքրամասնությունների իրավունքների համար պայքարող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» մուտքը մեջլիս:
Թուրքիայի հարյուր հազարավոր քաղաքացիներ պնդում են, թե սա նոր Թուրքիայի սկիզբն է և լիահույս են, որ նորընտիր խորհրդարանը կբարեփոխի երկիրը: Իսկ նույն այդ խորհրդարանից ի՞նչ սպասելիքներ պետք է ունենան Թուրքիայի տասնյակ հազարավոր հայ քաղաքացիները: Այս մասին Ermeniahaber.am-ը զրուցեց Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Եդվարդ Տանձիկյանի հետ:
Տանձիկյանը նախ տեղեկացնում է, որ նախընտրական շրջանում «Ակօս»-ն ավելի շատ ուշադրություն է դարձրել «ԺԴԿ»-ի գործունեությանը և հայ թեկնածուների մուտքին խորհրդարան:
«Երեք հայ թեկնածուներն էլ խորհրդարան մտնելու շանսեր ունեին: Սա հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամն է: Այս տեսանկյունից դրական եմ գնահատում ընտրությունները: Իսկ եթե քաղաքական առումով դիտարկենք, ապա ազգային փոքրամասնություններին խնդիրներին ամենաշատ ուշադրություն դարձնող կուսակցությունը, իսկապես, ԺԴԿ-ն է: Ահա թե ինչու մենք առավել շատ ուշադրություն դարձրեցինք ԺԴԿ-ին»,-պատմում է Տանձիկյանը:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am–ի կայքում