Երկու օր առաջ, մայիսի 31-ին, Տաթեւի վանական համալիր այցելած աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ինքնազգացողությունը վատացել է: Այդ պահին երգիչը եղել է «ՏաԹեւեր» ճոպանուղում:
Aravot.am-ի տեղեկություններով, Շառլ Ազնավուրին մոտակայքի բուժհաստատությունից` Գորիսի հիվանդանոցից շտապ բուժօգնություն է ցուցաբերվել եւ երգիչը տեղափոխվել է Երեւան: Ըստ մեր տեղեկությունների, Շառլ Ազնավուրի մոտ ճնշման տատանում է եղել, ինչն էլ պատճառ է դարձել, որ երգիչն իրեն վատ զգա: Սակայն բժիշկների աջակցությունից հետո երգիչն իրեն լավ է զգացել:
Ըստ Գորիսի հիվանդանոցի բժիշկների, մաեստրոյին Երեւան են տեղափոխել ուղղաթիռով:
Մաեստրոյին ուղեկցելիս են եղել որդին՝ Նիկոլա Ազնավուրը, երգչի ընկերներն ու գործընկերները։
Հիշեցնենք, որ Ազնավուրը Հայաստան էր ժամանել «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության շրջանակում:
Լուսիեն ԲՈՒԴԱՂՅԱՆ