Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարությունը «սխալ է հանել» Վերահսկիչ պալատին

Հունիս 02,2017 16:19

Վերահսկիչ պալատը (ՎՊ) հրապարակել է 2015-16 թթ. գործունեության հաշվետվությունը` ներկայացնելով չարաշահումները, անհարկի ծախսերը, վարկային միջոցների ոչ արդյունավետ ծախսը մի շարք պետական կառույցներում:

ՎՊ-ի հաշվետվության մեջ անդրադարձ կա նաեւ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ին: Մասնավորապես նշված է, որ բյուջետային հայտով միջոցներն առանց հիմնավորման և հաշվարկների նախատեսելու արդյունքում տարիների ընթացքում պետական բյուջեից տարբեր ծրագրերով հատկացված միջոցներից առաջացել է մնացորդ, որը 2016 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 202 137.2 հազ. դրամ, նաեւ առկա են ավանդադրված գումարներ:

«Հաշվի առնելով այն իրողությունը, որ տարիներ շարունակ ՓԲԸ-ն հիմնականում իրականացրել է նույն ծրագրերը և յուրաքանչյուր տարի հատկացված դրամաշնորհային միջոցներից առաջացել են մնացորդներ, ինչպես նաև առկա են ավանդադրված գումարներ, բյուջետային միջոցները խնայելու նպատակով դրանք 2017 թվականին կարող են ուղղվել ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում և հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում» ծրագրի ֆինանսավորմանը»,- փաստված է Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ:

ԿԳ նախարարությունն իր պաշտոնական կայքում այսպես է արձագանքել ՎՊ-ի հայտնաբերած խախտումներին. «2017 թվականին 202 137.2 հազ. դրամը և ավանդադրված գումարները չեն կարող ուղղվել ՓԲԸ-ի կողմից իրականցվող «Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում և հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում» ծրագրի ֆինանսավորմանը, քանի որ 202 137.2 հազ. դրամը և ավանդադրված գումարները ոչ թե բյուջետային հայտով միջոցներն առանց հիմնավորման և հաշվարկների նախատեսելու արդյունքում տարիների ընթացքում պետական բյուջեից տարբեր ծրագրերով հատկացված միջոցներից առաջացած մնացորդներ են, այլ նշված գումարները ՓԲԸ-ի կողմից տասնյակ տարիների ընթացքում իրականացրած տարբեր ծրագրերի արդյունքում կուտակված շահույթի մի մասն են` մոտ 40 տոկոսը, իսկ մնացած 60 տոկոսը տարիների ընթացքում շահութահարկի և շահաբաժնի տեսքով վճարվել են պետական բյուջե»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930