Քիչ առաջ Aravot.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ այսօր մտադիր են փոխել Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին։ Այս մասին մեզ տեղեկացրեցին Շիրակի ՀՅԴ-ականները, տեղեկությունները հաստատեցին նաև Շիրակի մարզպետարանում՝ նշելով, որ այո, կան նման խոսակցություններ ու մտադրություն։
ՀՅԴ-ն մարզպետի պորտֆելը վայր չի դնելու, սակայն մտադիր է մարզպետ բերել Երևանից։ Սա, բնականաբար, դուր չի եկել ո՛չ Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին, ո՛չ էլ տեղի ՀՅԴ-ականներին, որոնք միավորվելով՝ գնում են մայրաքաղաք, որպեսզի մարզպետի պաշտոնի համար առաջադրեն Հակոբ Մաթիլյանի թեկնածությունը։
Մենք կապ հաստատեցինք Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ, որը, սակայն շտապում էր գնալ ՀՅԴ Գերագույն մարմնի հետ հանդիպման։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ