Microsoft ընկերությունը պարգևատրման ծրագիր է գործարկել այն օգտատերերի համար, որոնք կհրաժարվեն Google-ից և կսկսեն օգտագործել Bing: Այս մասին գրում է The Independent-ը:
Պարբերականը նշում է, որ ընկերությունը նման քայլի է դիմել Google-ի նոր օգտատերեր գրավելու համար: Առայժմ ծրագիրը գործում է միայն Մեծ Բրիտանիայի բնակիչների համար:
Բոնուսներ ստանալու համար օգտատերերը պետք է գրանցվեն Bing-ում: Յուրաքանչյուր որոնողական հարցման համար օգտատերերը կստանան միավորներ, որոնք կարող են փոխարինել ընկերության խանութների արտադրանքով:
Ծրագրում նախատեսված է մի քանի մակարդակ. սկսնակները չեն կարող աշխատել օրական ոչ ավել, քան 10 միավոր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ