Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ ցուցմունք է տվել Ֆիլարետ Բերիկյանը. նախկին փոխնախարարը հակադարձում է փաստաբանին. News.am

Հունիս 02,2017 13:45

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը պնդում է, որ փաստաբան Տիգրան Հայրապետյանը զրպարտություններ է տարածում իր մասին Բյուրեղավանի գիշերօթիկում կատարվածի վերաբերյալ:

NEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով փաստաբանի հայտարարությանը, թե ինքը ցուցմունք է տվել սոցապնախարար Արտեմ Ասատրյանի դեմ, Ֆիլարետ Բերիկյանը նշեց. «Իմ ցուցմունքը հետեւյալն է, որ դիմումի մասին զեկուցել եմ նախարարին եւ հանձնարարություն ստացել մամուլից պարզել դիմում տվող անձի տվյալները, նրան հանդիպելու եւ կատարված չարաշահումների եւ աշխատակիցների կողմից երեխաների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի մասին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու մասին»:

Հիշեցնենք, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի ծնողների եւ նրանց երեխաների շահերը պաշտպանող Տիգրան Հայրապետյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ գործի նյութերով պարզվել է, որ Արտեմ Ասատրյանն է Բերիկյանին հրաման տվել, որ գնա, պարզի, թե ով է դպրոցի խնդիրները բարձրաձայնած նամակի հեղինակը:

Ֆիլարետ Բերիկյանի խոսքով, փաստաբանի այն հայտարարությունը, թե Արտեմ Ասատրյանն իրեն հանձնարարել գտնել դիմումի հեղինակին եւ պատժել, իրականությանը չի համապատասխանում: Նախկին փոխնախարարը հերքեց նաեւ փաստաբանի այն հայտարարությունը, թե իր դեմ հարուցված քրեական գործը վերաբացվել է:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930