Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ կտան Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնած բարեփոխումները (Տեսանյութ)

Հունիս 02,2017 13:40

«Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանն, ի հեճուկս պաշտոնական տվյալների, որոնք Հայաստանի`ԵԱՏՄ-ին անդամակցության օգտին, մեղմ ասած, չեն խոսում, կարծում է, որ ԵԱՏՄ երկրների մեջ հարաբերությունների զարգացումն ու խորացումը մոտ ապագայում բերելու է շոշափելի արդյունքների:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ ԵԱՏՄ-ի տարածքի համար 2014-16 թվականների գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամն արդեն ավարտին է մոտենում. «Մոտակա հեռանկարն ավելի բարվոք է, քան անցած տարիներն էին: Մենք ականատեսն ենք լինելու տնտեսական այնպիսի զարգացումների, որոնք թույլ են տալու արդեն լրջորեն մտածել հոգեւոր-մշակութային ոլորտում ընդհանուր համաձայնեցված քաղաքականություն տանելու մասին»:

Մի քանի տարի առաջ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն իր երկրում հայտարարեց բարեփոխումների շրջան`այն անվանելով երրորդ մոդեռնիզացիա: Այդ շրջանակներում այժմ Ղազախստանում քաղաքական բարեփոխումներ են սկսվում: Մինչ այդ, բարեփոխումներ են իրականացվում տնտեսական, հոգեւոր, կրթական ոլորտներում, ընկալումների, մտածողության փոփոխության հարթությունում:

Ի՞նչ կբերեն այդ փոփոխությունները եւ ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի հետ համագործակցությունների վրա`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930