Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Գյուղեր կան, որ 3 աշակերտի դեպքում էլ պետք է դպրոցը պահել»

Հունիս 02,2017 13:23

Հունիսի 2-ին Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ օպտիմալացումը պետք է մտածված արվի: «Գյուղեր կան, որտեղ ուղղակի չես կարող փակել դպրոցները: Օրինակ՝ Շիրակի մարզում ձմռանը ճանապարհները փակ են, կան գյուղեր լեռնային, որտեղ ճանապարհները վատ են: Եթե այդտեղ անգամ 3 աշակերտ կա, պետք է այդ դպրոցը պահել, նույնը սահմանամերձ գյուղերում»,- փաստում է կրթության փորձագետը:

Նրա խոսքերով, միեւնույն ժամանակ, գյուղեր կան, որոնք վերջանում են ու անմիջապես մյուս գյուղն է սկսում, եւ եթե ճանապարհի խնդիր չկա, կարող են եւ այդ տեսակ գյուղերն էլ միավորվեն:

Սերոբ Խաչատրյանը նշում է, որ աշխարհում ընդունված է աղքատ ընտանիքների երեխաների կրթության համար լրացուցիչ վճարելը, մինչդեռ մեզանում հարուստ եւ ծայրահեղ աղքատ երեխաների կրթությունը նույն չափով է ֆինանսավորվում:

Դառնալով ուսուցիչների կրճատմանը, նա առաջարկում է մանկավարժներին կրճատելուց առաջ գիտելիքների ստուգում իրականացնել, եւ բարձր արդյունք ցուցաբերած ուսուցչին արագ աշխատանքի տեղավորել, որովհետեւ, նրա համոզմամբ, մեր երկրում լավ ուսուցիչների թիվը գնալով նվազում է:

Սերոբ Խաչատրյանը նաեւ նշում է, որ այսօր փոխվել է ուսուցչի առաքելությունը, մինչդեռ ավանդական դպրոցում նա գիտելիքի փոստատար էր:

Ինչ վերաբերում է գյուղական դպրոցներին, Սերոբ Խաչատրյանի կարծիքով. «Այսօր գյուղական ուսուցիչների ամենակարեւոր որակը աշակերտին հույս տալն է: Շատ աշակերտներ մտածում են, որ անհույս են, շատ երեխաներ դպրոց են գալիս ոչ թե սովորելու, այլ հույս ստանալու: Ուսուցիչները պետք է հույս տան, որ գյուղում ծնվել, չի նշանակում` դատապարտված լինել: Այսօրվա երեխային նախ եւ առաջ պետք է համոզել, սովորել, հետո սովորեցնել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930