Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակունյաց պողոտայի գերբեռնված հատվածների բեռնաթափման համատեքստում նպատակահարմար է դիտարկվել ստորգետնյա տրանսպորտային ճանապարհի կառուցումը

Հունիս 02,2017 13:17

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել Երևանի Արշակունյաց պողոտայի տրանսպորտային հոսքերի կարգավորմանն ուղղված խորհրդակցություն՝ Կոմիտեի ճարտարապետական հանձնաժողովի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ համատեղ: Այն վարել է Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ ոստիկանության Ճանապարհային Ոստիկանություն ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կ. Կոստանյանը, ոլորտի այլ պատասխանատուներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել են մայրաքաղաքի Արշակունյաց պողոտային հարող որոշակի տարածքներում տրանսպորտային խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ: Արշակունյաց պողոտայի գերբեռնված հատվածների բեռնաթափման վերգետնյա և ստորգետնյա լուծումների համատեքստում առավել նպատակահարմար է դիտարկվել ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի առաջարկած ստորգետնյա տրանսպորտային ճանապարհի կառուցումը:

Խորհրդակցության բոլոր մասնակիցները դիրքորոշում են հայտնել ներկայացված առաջարկության վերաբերյալ, նշելով, որ այն կարելի է դիտարկել որպես խնդրի լուծման տարբերակ, այլ ոչ՝ վերջնական լուծում:

Ամփոփելով քննարկումը, Նարեկ Սարգսյանն անդրադարձել է ներկայացված առաջարկին՝ կարևորելով մայրաքաղաքի խնդրո առարկա հատվածում ճարտարապետական տեսանկյունից արժեքավոր շենքերով կառուցապատված քաղաքաշինական միջավայրն անխաթար պահելով հանդերձ՝ տրանսպորտային հոսքերը կարգավորելու հիմնահարցի անհրաժեշտությունը:

Ըստ այդմ, հանձնարարվել է ընտրված նախագծային կազմակերպությանը՝ Արշակունյաց պողոտային հարող տարածքներում գերբեռնված տրանսպորտային հանգույցների բեռնաթափման և տրանսպորտային հոսքերի կարգավորման նպատակով մշակել նախագծային փաստաթղթերի փաթեթ՝ հաշվի առնելով ներկայացված հայեցակարգային մոտեցումները՝ նշված տրանսպորտային հանգույցների նախագծային լուծումները դիտարկելով քաղաքի միասնական տրանսպորտային վիճակի բարելավման համատեքստում, հաշվի առնելով ձևավորված քաղաքաշինական միջավայրի պահպանման, ճարտարապետական-գեղագիտական, ինժեներատեխնիկական և այլ պահանջները:

Արշակունյաց պողոտայի տրանսպորտային հանգույցների նախագծերն աշխատանքային կարգով կքննարկվեն ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930