Սերբ ռեժիսոր, դերասան ու երաժիշտ Էմիր Կուստուրիցան վթարի է ենթարկվել, գրում է Lenta.ru-ն:
Վթարը տեղի է ունեցել Սերբիայում: Հաղորդվում է, որ Կուստուրիցան նստած է եղել Mercedes մակնիշի ավտոմեքենայի հետևի նստարանին: Վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, և մեքենան դուրս է թռել ճանապարհից:
Դեպքի վայր են ժամանել բժիշկներ, որոնք տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերել և նրանց տեղափոխել հիվանդանոց: Կուստուրիցայի և վարորդի առողջական վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ