Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. Եթե «Ելքը» իշխանություն լիներ առաջին հերթին կվերացներ դատական համակարգի կոռուպցիան. «Իրատես»

Հունիս 02,2017 12:14

Կառավարության առաջարկով ստեղծվելու է հերթական հակակոռուպցիոն մարմինը։ Կառույցները փոխարինում են միմյանց, սակայն «սայլը» տեղից չի շարժվում։ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանին այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք։

– Կոռուպցիայի դեմ պայքարը որտեղի՞ց պետք է սկսել։

– Անկախ դատական իշխանություն ունենալուց։ Պետք է սկսել լեգիտիմ ընտրությունների անցկացումից, որպեսզի ժողովրդի կամքը ազատորեն արտահայտվի, մարդիկ ընտրեն իրենց իրական իշխանությունը։ Մենք արդեն հայտարարել ենք, որ այս ընտրություններում ժողովրդի կամքն ազատորեն չի ձևավորվել, քանի որ ոչիրավական, ոչիրավաչափ ազդեցություն են ունեցել ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսը։ Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է այստեղից սկսել։

– Իշխանությունը կարո՞ղ է ինքն իր դեմ պայքարել։

– Քաղաքացիական հասարակությունը, արտախորհրդարանական ուժերը, մենք ամեն ինչ անելու ենք, որ գործող իշխանությունից նվաճենք ժողովրդավարությունը։

– Եթե հիմա «Ելքը» իշխանություն լիներ, ի՞նչը կվերացներ առաջին հերթին։

– Դատական համակարգի կոռուպցիան։ Նկատի չունեմ մեխանիկական, ֆիզիկական կաշառք վերցնելը, խոսքն արդար դատաքննության իրավունքի երաշխավորման, ապահովման մասին է։ Սա պետք է ժողովուրդը տեսնի, ընկալի, շոշափի։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930