Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերն իրենց օգտին ընտրակեղծարարության դիմած «նվիրյալներին» մենակ չեն թողել. «Ժողովուրդ»

Հունիս 02,2017 11:49

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում գրանցված ընտրախախտումների դեպքով երեք վճիռ է հրապարակվել.

Արարատի մարզի բնակիչ Սիրվարդ Թովմասյանը Նոր Խարբերդ գյուղի թիվ 1 դպրոցում տեղակայված թիվ 11/41 տեղամասում ընտրության էր գնացել առավոտյան ժամը 10։02–ի սահմաններում, սակայն այդքանով չի բավարարվել եւ նույն ընտրատեղամաս էր գնացել նաեւ ժամը 14։00-ի սահմաններում եւ ցանկացել էր կրկին ընտրություն կատարել, սակայն նույնացնող սարքի ազդանշանը միացել էր, եւ նա հնարավորություն չէր ունեցել կրկնակի քվեարկություն իրականացնել։ Այս արարքի համար Սիրվարդ Թովմասյանը ազատազրկման դատապարտվեց 2 տարի ժամկետով, սակայն նրա պատիժը պայմանականորեն չկիրառվեց։

Լոռու մարզի բնակիչ Բավական Բարսեղյանը, որ «Ծառուկյան» դաշինքի անդամ էր, կրկնակի քվեարկության փորձ էր կատարել, սակայն նույնացնող սարքի ազդանշանը միացել էր։ Բավական Բարսեղյանը հայտնել է, թե չի հասկացել՝ իր հետ ինչ է կատարվել, ու գնացել է այդ քայլին։ Վերջինիս Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ազատազրկման դատապարտեց 2 տարի ժամկետով, սակայն պատիժը կրկին պայմանականորեն չկիրառվեց։

Իսկ ահա Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ, ՀՅԴ անդամներ Նորայր Շահնազարյանը եւ նրա որդին՝ Հայկ Շահնազարյանը, Կապան քաղաքի 35 ընտրատարածքի մոտ ծեծի էին ենթարկել նույն քաղաքի բնակիչ Մասիս Փարսադանյանին։ Այս արարքի համար հորն ու որդուն մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 1.18 հոդվածի հատկանիշներով՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարվեց՝ Նորայր Շահնազարյանին եւ նրա որդուն՝ Հայկ Շահնազարյանին, տուգանելով 50 հազար դրամի չափով։

Այսպիսով՝ քաղաքական ուժերն իրենց օգտին ընտրակեղծարարության դիմած «նվիրյալներին» մենակ չեն թողել եւ ըստ էության այնպես արեցին, որ նրանցից որեւէ մեկը չհայտնվի ճաղերի հետեւում։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930