Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հենց հայտարարությունից հետո ՌԴ-ից եկած ներդրումները նվազեցին 8 անգամ. «Հայկական ժամանակ»

Հունիս 02,2017 11:27

Այս տարվա հունվարի 25-ին, երբ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով մեկնեց Մոսկվա, հանդիպում կազմակերպվեց ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ։ Հանդիպումից հետո ռուսաստանաբնակ գործարարները հայտարարություն տարածեցին, որը ընթերցելիս դժվարությամբ էր հնարավոր զսպել երջանկության արցունքները։

Հայտարարության տեքստը հետեւյալն էր.

«1. Լիակատար աջակցություն ենք հայտնում նախագահ Ս. Սարգսյանի եւ վարչապետ Կ. Կարապետյանի գլխավորությամբ երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն՝ հենվելով ողջ հայության ներուժի վրա։

Կիսում ենք նշյալ բարեփոխումների նպատակներն ու խնդիրները, որոնց արդյունքում՝ Հայաստանը կվերածվի ապահով, արդար, արդիական, բարձր ինտելեկտուալ եւ դինամիկ զարգացող պետության։

Հիմնվելով համայն հայության համերաշխության սկզբունքների եւ գործընկերության ոգու վրա, մեր պատրաստակամությունն ենք հայտնում ուժերի ներածին չափով մասնակցելու ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին եւ բիզնես ծրագրերին:

Հուզիչ է, չէ՞։ Բայց հանկարծ հրապարակվում են պաշտոնական տվյալներ, եւ պարզ է դառնում, որ հենց հայտարարությունից հետո ՌԴ-ից եկած ներդրումները նվազում են 8 անգամ։ Իհարկե, կարելի է պնդել, որ ներդրումների մասին խոստումները չէին կարող այդքան արագ իրականանալ։ Բայց կարող էինք, չէ՞, ակնկալել, որ Ռուսաստանից եկած ներդրումների ծավալները անցած տարվա համեմատ գոնե մի քիչ. շատ քիչ կավելանային։ Լավ, կամ գոնե չէին պակասի։ Լավ, ջհանդամը՝ գոնե մի քիչ կնվազեին, ասենք մի 10 տոկոսով կամ 30 տոկոսով… Բայց նվազել են 8 անգամ։

Ուստի կարող ենք արձանագրել, որ «ռուսաստանաբնակ հայ գործարարները» հերթական անգամ «ձեւեր թափեցին»։ Հիշեցնենք, որ 2008 թվականին ռուսաստանաբնակ մի շարք հայ գործարարներ էլի նմանատիպ հայտարարություն տարածեցին ու նույնիսկ կոնկրետ ներդրումների չափեր նշեցին, ընդհանուրը շուրջ կես միլիարդ դոլարի։ Մինչեւ հիմա սպասում ենք այդ ներդրումներին։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930