Լրահոս
Օրվա լրահոսը

Կարլովի Վարիում հայ «օրենքով գողեր» են ձերբակալվել. «Փրայմ քրայմ»

Հունիս 02,2017 10:37

Ռուսական «Փրայմ քրայմ» պորտալը հրապարակել է մայիսի 13-ին Չեխիայի Կարլովի Վարի քաղաքում կազմակերպված հանցավորության գործով ձերբակալված անձանց ցուցակը, որոնց թվում շոշափվում են նաև 4 հայերի անուններ: Մասնավորապես, դրանց թվում են՝ Թաթուլյան Ռուբեն Ալբերտի (1969թ.), Մումջյան Անդրանիկ Հայկի (1969թ.), Թաշչյան Վաչագան (1976թ.):

Չնայած ձերբակալության հատուկ գործողությունը խիստ գաղտնի էր պահվում, այն լայն տարածում է ստացել ձերբակալվածներից մեկի՝ Սոչիից ձեռնարկատեր Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) շնորհիվ, որը հարցազրույց է տվել մի շարք պարբերականների և իր գործունեությունն անվանել «օրինական»: Որպես ապացույց՝ Թաթուլյանը, որը Հայաստանի կառավարությունից անձեռնմխելիություն է ստացել, համացանցում տեղադրել է տեղեկանք այն մասին, որ ինքը Կարլովի Վարիում ամենամյա բուժման կուրս է անցնում և իր կապը իրավապահների հետ սահմանափակվել է ինքնության և գրանցման ստուգմամբ:

Չեխիայի ոստիկանությունը կարծում է, որ Կարլովի Վարիում տեղի ունեցած «սխոդկայի» ժամանակ նախատեսվում էր թագադրել նոր «օրենքով գողերի»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930