Լրահոս
Օրվա լրահոսը

Հումանիզմի սով ապրող երկրում «Ավրորայի» հեղինակների կողմից հումանիզմի ոգեկոչումներն անկեղծ չեն ընկալվում. «Հրապարակ»

Հունիս 02,2017 10:29

«Ավրորայի» ֆենոմենն այն է, որ այն տեղի է ունենում մի երկրում, որտեղ տիրող իշխանական, քաղաքական բարքերն ուղղակի հակասում են «Ավրորայի» կողմից պրոպագանդվող արժեքներին։ Ասել է թե՝ հումանիզմը գնահատվում եւ մրցանակի է արժանանում անտիհումանիտարիայի երկրում, որտեղ հումանիզմը ստորադասված է քաղաքականությանը, եւ դրա կիրառումը տեղի է ունենում ըստ քաղաքական նպատակահարմարության։ Երկիր, որտեղ իշխանության ու հասարակության շահերը չեն ներդաշնակվում՝ քրեաօլիգարխիան զբաղված է լոկ իր մեկուսի երջանկության կառուցմամբ, իսկ այդ երջանկությանը «խանգարողները» մեկուսացվում են՝ բանտերում խոշտանգվելու, փտելու կամ, լավագույն դեպքում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դռներն ընկնելու հեռանկարով։ «Ավրորայի» երկրում այլեւս օրհասական է ա-ով սկսվող երեք հասկացություն՝ արդարադատությունը, աղքատությունը, արտագաղթը։ Առաջինի դեպքում առկա է ընտրողական եւ հատվածական կիրառում, երկրորդի դեպքում՝ մոտ 30 տոկոս, երրորդի դեպքում՝ 24 հազար մարդ՝ միայն 2016-ին։ Այս ցուցանիշները վկայում են հումանիզմի ահռելի դեֆիցիտի մասին եւ փաստում, որ մարդասիրությունը պահանջված է առաջին հերթին Հայաստանի ներսում, որի պոտենցիալ շահառուները՝ ՀՀ քաղաքացիները, ունեն «Ավրորայի» պոտենցիալ դափնեկիրների՝ իսկական միսիոներների կարիքը։

Այդ՝ տարեցտարի խստացող կարիքի բավարարման համար առաջադեմ մարդկությունը հնարել է թերեւս ամենահումանիստական մեթոդը՝ ընտրությունը, կամարտահայտությունը, որի միջոցով է հնարավոր հասնել կեղծ միսիոներների առաքելության ավարտին եւ ազդարարել նորի՝ ազատ ընտրությամբ ձեւավորվածի սկիզբը։ Մի բան, որն այդպես էլ տեղի չի ունենում «Ավրորա» կազմակերպող երկրում եւ բոլոր այն երկրներում, որտեղ միսիոներություն.են անում «Ավրորայի» հերոսները։ Ուստի՝ հումանիզմի սով ապրող երկրում «Ավրորայի» հեղինակների կողմից հումանիզմի ոգեկոչումներն անկեղծ չեն ընկալվում, եւ այդ մասնավոր նախաձեռնությունը հիշեցնում է «սոված հպարտին», «անկոշիկ կոշկակարին», որի գործողության վայրը թեեւ Հայաստանն է, սակայն ոչ մի կապ չունի ներկայիս Հայաստանի եւ նրա քաղաքական ղեկավարության արժեհամակարգի հետ:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930