Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմն ավելի իրական ու մոտ է դառնում. «Ժամանակ»

Հունիս 02,2017 10:23

Նախորդ գիշեր հակառակորդը գնդակոծություն է իրականացրել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի ուղղությամբ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն օդում կախված մեծ լարվածությունը հոռետեսության, չարագուշակ կանխատեսումների առիթ է տալիս: Պատերազմի ուրվականն է շրջում` թակելով ավելի շատ դռներ, լարվածություն առաջացնելով հայ-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում: Պատերազմի վտանգի մասին խոսում են ոչ միայն հակամարտող երկրներում, այլ նաև` միջազգային փորձագիտական կենտրոններում:

Միջազգային «Ճգնաժամային խումբ» (ICG) հետազոտական կազմակերպությունը զեկույց է հրապարակել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ իրական համարելով Ղարաբաղում լայնամասշտաբ հակամարտության վերսկսումը: «Լեռնային Ղարաբաղում կուտակվող պատերազմական ամպերը» վերնագրով զեկույցում նշված է, որ 2016 թվականի ապրիլյան էսկալացիայից հետո Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են պատերազմին:

2016 թվականի ապրիլի էսկալացիայի պատճառ հանդիսացած քաղաքական ու անվտանգային պայմաններն ավելի ցայտուն են դարձել: Զեկույցում նշված է, որ 2017 թվականի հունվարից ծանր հրետանու և հակատանկային զինատեսակների կիրառմամբ մահացու միջադեպերը հաճախակիացել են: ՃԽ հետազոտողները նշում են, որ բանակցային գործընթացն արգելակվել է, և ուժի կիրառումն ավելի գայթակղիչ է դարձել առնվազն մարտավարական նպատակներով: Այսօր երկու կողմն էլ կարծես թե պատրաստ են առճակատմանը: Լարվածությունը, ըստ ՃԽ-ի, կարող է լայնամասշտաբ հակամարտության վերածվել և ստիպել տարածաշրջանային գլխավոր խաղացողներին միջամտել:

Սարգիս Արծրունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930