Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության մակարդակն աշխարհում գրանցել է դրական աճ, Հայաստանում՝ անկում (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Հունիս 02,2017 10:09

Խաղաղության մակարդակը 2Օ16 թվականին աշխարհում գրանցել է թեթեւ բարելավվում՝ Օ.28 տոկոսով։ Էկոնոմիկայի եւ խաղաղության հաստատություն անվանումը կրող վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն, Սիրիայի քաղաքացիական պատերազմը սկսվելուց հետո առաջին անգամն է աշխարհում գրանցվում դրական աճ։ Դրա պատճառներից մեկը բռնություններին պետական մակարդակով աջակցության անկումն է։

Ըստ Սիդնեյից գործող վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցի, ԱՄՆ-ում, հակառակ աշխարհում գրանցված դրական տեղաշարժին, գրանցվել է սպանությունների թվի աճ։ Ինչպես հաստատության տնօրեն Միշել Բրեսլորն է ասում «Ամերիկայի Ձայն»-ին.

«2Օ16 թվականի նախագահական քարոզարշավից սկսված քաղաքական բաժանումները, ոստիկանության կողմից իրականացված սպանությունները, ինչպես նաեւ ահաբեկչական հարձակումները բացասաբար են ազդել ԱՄՆ-ի ցուցանիշի վրա»:

ԱՄՆ-ը նախորդ տարվա համեմատ գրանցել է 11 աստիճանի անկում՝ 163 երկրների շարքում զբաղեցնելով 114-րդ տեղը։

Ըստ փորձագետների, երկրների 6Օ տոկոսում 2Օ16 թվականին ահաբեկչությունների թիվն ավելի մեծ տոկոս է կազմում, քան 1Օ տարի առաջ։ Իսկ չնայած Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին, այն շարունակում է մնալ մեր մոլորակի ամենախաղաղ հատվածը։

Փորձագետները խաղաղության մակարդակը հաշվարկելու համար հենվում են մի քանի այլ ցուցանիշների վրա եւս։ Դրանք են մարդասպանությունների թիվը, զենք ձեռք բերելու հեշտացված պայմանները, ահաբեկչության ազդեցությունը եւ ըստ բնակչության թվի՝ զինված ուժերի թվաքանակը։

Ըստ զեկույցի, 2ՕՕ8 թվականից ի վեր Իսլանդիան մնում է սանդղակի առաջին տեղում։ Այսինքն, այս կղզի պետությունն աշխարհի ամենախաղաղ երկիրն է։ Իսլանդիային հաջորդում են Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան ու Դանիան։

Ռուսաստանում ու եվրասիական երկրներում իրադրությունը բարելավվել է։ Սակայն խաղաղության մակարդակն անկում է ապրել Հայաստանում՝ հիմնականում ապրիլյան պատերազմի արդյունքում։ 163 երկրների շարքում խաղաղության մակարդակով Հայաստանը գրավում է 112-րդ տեղը, Ադրբեջանը՝ 132։ Զեկույցում ասված է, որ քառօրյա պատերազմից հետո ռազմական ծախսումներն աճել են ե՛ւ Հայաստանում ե՛ւ Ադրբեջանում։ Ըստ յուրաքանչյուր շնչին ընկած հաշվարկով ռազմական ծախսումների, Ադրբեջանն աշխարհում գրավում է 17-րդ տեղը, Հայաստանը՝ 71։

Ինչպես զեկույցում է ասված, մինչեւ քաղաքացիական պատերազմը, Սիրիան աշխարհում խաղաղության մակարդակով 65-րդ տեղում էր։ Արդեն 5 տարի շարունակ, այն «ամենաոչխաղաղ» պետությունն է աշխարհում։

Բռնություններն աշխարհի տնտեսությանն անցյալ տարի հասցրել են 14 տրիլիոն 3ՕՕ միլիարդ դոլարի վնաս։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930