Երեկ ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով ՀՀ առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ մենք պետք է ազգովի պատերազմ հայտարարենք ծխախոտին: Այս տարվա ծրագրով նախատեսվում են նաեւ կոշտ օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված հասարակական վայրերում ծխելու արգելքների ամրապնդմանը:
Ներկայացվող լուսանկարն արվել է մայրաքաղաքի բուժհիմնարկներից մեկում, որտեղ իրենց տարածքում ծխելու դեմ պայքարի այս տարբերակն են մտածել:
Լուսանկարը՝ ԼԻԱՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ
«Առավոտ»
01.06.2017