Լրահոս
Օրվա լրահոսը

Այս բույսի տերեւները տրորելով՝ դնում են բորբոքական ուռուցքներին եւ գլխին՝ գլխացավերի ժամանակ

Հունիս 02,2017 13:00

Բուժական հատկություններով աչքի ընկնող սովորական տատրակն ունի հակաբորբոքային, խորխաբեր ազդեցություն: Բույսին հատուկ է նաեւ թույլ արտահայտված կծկանքը վերացնող հատկությունը:

Կիրառվում է լարինգիտների, քրոնիկական բրոնխիտների, բրոնխիալ ասթմայի  բուժման ժամանակ: Թրջոցների, լոգանքների ձեւով կիրառվում է թարախային վերքերի, մազաթափության դեպքում: Թարմ տերեւահյութը հարբուխի ժամանակ տամպոնների ձեւով դնում են քթանցքերի մեջ։ Թարմ տերեւները տրորելով՝ դնում են բորբոքական ուռուցքներին եւ գլխին՝ գլխացավերի ժամանակ։

Կիրառման եղանակները: Ջրաթուրմ: 5 գրամ` 1 ճաշի գդալ հումքը լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել 200 միլիլիտր եռացրած տաք ջուր, փակել կափարիչով եւ 15 րոպե տաքացնել եռացող ջրում` ջրային բաղնիքում` հաճախակի խառնելով: Այնուհետեւ զովացնել 45 րոպե սենյակային ջերմության պայմաններում եւ քամել: Ստացված ջրաթուրմի քանակը եռացրած ջրով հասցնել 200 միլիլիտր: Պիտանի է մինչեւ 2 օր: Խմել գոլ վիճակում՝ 1/2 -1/3 բաժակ, օրական 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

01.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930