Լրահոս
Օրվա լրահոսը

Նիհարել ցանկացողների սիրելի բանջարեղենը

Հունիս 02,2017 12:30

Դդմիկը համարվում է շատ արժեքավոր բանջարեղեն, ունի նուրբ կեղեւ, որը մաքրելու կարիք չկա: Միջուկը պարունակում է այնպիսի հանքային նյութեր ու վիտամիններ, ինչպիսիք են ֆոսֆորը, երկաթը, B1, B2, B9, PP, A, C եւ այլն: Այս բանջարեղենն օրգանիզմի համար նպաստավոր է հատկապես կալիումի ու նատրիումի հարաբերակցության տեսակետից: Դդմիկը կարելի է օգտագործել եւ եփած, ջուրը շատ քիչ պետք է լցնել, եւ հում վիճակում: Աղցան պատրաստելիս բարակ-բարակ կտրտեք եւ ավելացրեք լոլիկ, վարունգ, առատ կանաչի, համեմունքներ:

Դդմիկը հագեցած է աղեստամոքսային համակարգի աշխատանքը խթանող, փորկապությունն անցկացնող եւ նյութափոխանակությունն արագացնող բջջանյութով: Այնպես որ, մասնագետները նիհարել ցանկացողներին խորհուրդ են տալիս անպայման այս մթերքը ներառել սննդակարգում: Ավելորդ քաշի եւ ճարպակալության դեպքում դդմիկով նախուտեստներն արագորեն հագեցնում են մարդուն: Այս բանջարեղենը օրգանիզմից արագորեն հեռացնում է ավելորդ հեղուկը եւ ազատում է այնպիսի տհաճ երեւույթից, որը կոչվում է ցելյուլիտ:

Հում դդմիկը հակացուցված է բարձր թթվայնությամբ գաստրիտի եւ ստամոքսի խոցի դեպքում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

01.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930