Մինսկում մեկնարկած շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում գրոսմայստեր Արտաշես Մինասյանը երեք տուրում ցուցադրել է հարյուր տոկոսանոց արդյունք եւ 398 մասնակիցների մեջ տեղ է զբաղեցնում ինը առաջատարների մեջ:
Հայաստանի 19 ներկայացուցիչներից վետերան շախմատիստը միակն է, որ հաղթել է բոլոր տուրերում:
Եվրոպայի առաջնությունում խաղացվելու է 11 տուր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ