Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում տնտեսական աճ է գրանցվում

Հունիս 01,2017 21:25

Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է երկրի սոցիալտնտեսական վիճակի եռամսյա տվյալները: Ըստ այդմ, 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին Արցախի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է`կազմելով 111.5 տոկոս:

2017թ. հունվար-մարտին Արցախի համախառն ներքին արդյունքը կազմել է 43.3 մլրդ դրամ: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 108.1 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 104.8 տոկոս: 2017թ. հունվար-մարտին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 297.1 հազ. դրամ, 611.6 ԱՄՆ դոլար կամ 573.5 եվրո:

2017թ. հունվար-մարտին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 15.0 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 14.8 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2016թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 115.6 տոկոս, 162.4 տոկոս հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման, 110.5 տոկոս՝ մշակող արդյունաբերության, 106.3 տոկոս՝ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման և 104.9 ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում:

2017թ. հունվար-մարտին Արցախի սպառողական շուկան կազմել է 35.1 մլրդ. դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 63.0%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 37.0%-ը ծառայություններին:

2017թ.  հունվար-մարտին տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը  կազմել է 152.0 հազ. դրամ և նախորդ տարվա հունվար- մարտի համեմատությամբ աճել է 1.1 տոկոսով:

Արցախի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2017թ. հունվար-մարտին փաստացի գներով, կազմել է 39.3 մլրդ դրամ կամ 80.8 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝ 8.6 մլրդ դրամ (17.7 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 30.7 մլրդ դրամ (63.2 մլն ԱՄՆ դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 22.1 մլրդ դրամով (45.5 մլն ԱՄՆ դոլարով): 2017թ. հունվար-մարտին 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 60.2%-ով, ընդ որում` արտահանումը աճել է 70.6 տոկոսով, իսկ ներմուծումը` 57.5 տոկոսով:

Արցախի արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն էլ այսպիսին է`հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 31.3%, մշակող արդյունաբերություն` 24.5%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 42.8%,  ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 1.4%:
Գյուղատնտեսության և ձկնորսության  համախառն արտադրանքը 2017թ. հունվար-մարտին, փաստացի գներով կազմել է 5.1 մլրդ դրամ, այդ թվում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 5.1 մլրդ դրամ, ձկնորսության համախառն արտադրանքը` 0.02 մլրդ դրամ, 2016թ. հունվար-մարտի համեմատությամբ, համադրելի գներով, գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել  է 15.1 տոկոսով: 2017թ. ապրիլի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 15.3 տոկոսով նվազել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, այդ թվում` կովերինը` 13.1 տոկոսով,  մանր եղջերավոր անասունների գլխաքանակը` 25.8 տոկոսով, խոզերի գլխաքանակը` 24.7  տոկոսով, իսկ թռչունների գլխաքանակը աճել է 1.9 տոկոսով:

2017թ. հունվար-մարտին հանրապետությունում իրականացվել է 8.4 մլրդ. դրամի  շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 51.3 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 6.2 մլրդ. դրամ կամ ընդհանուր  շինարարության  73.5 տոկոսը: Հանրապետությունում իրականացված շինարարության 33.4%-ը  բաժին է ընկել հանքագործական արդյունաբերությանը և բացահանքերի շահագործմանը, 25.3%-ը՝ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ  օդի  մատակարարմանը, 14.7%-ը՝ փոխադրումներ և պահեստային տնտեսությանը:

2017թ. հունվար-մարտին ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 190.8 հազ. տոննա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 49.6 տոկոսով: Ընդհանուր  օգտագործման  տրանսպորտի  բեռնաշրջանառությունը  2017թ.  հունվար-մարտին  կազմել է 4851.9 հազ. տոննա-կմ, որը  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել  է 3.0 տոկոսով: 2017թ. հունվար-մարտին հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 5591.1 հազ.մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 6.7 տոկոսով:

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորաշրջանառությունը 2017թ. հունվար-մարտին կազմել է 45510.5 հազ. ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել  է 22.8 տոկոսով: 2017թ. հունվար-մարտին խողովակային տրանսպորտով հանրապետությունում ներկրված բնական գազի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 10.8 հազ. տոննա` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել  է 4.9 տոկոսով:

Հանրապետությունում 2017թ. հունվար-մարտին  կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 1.9մլրդ. դրամ, որը 2016թ. հունվար-մարտի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 0.4 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից ամենաբարձր աճի տեմպ արձանագրվել է հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման գծով` 4.1 տոկոս:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930