Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքն ուզել է, բերվել, իրեն է տվցվել, թող չուզեր, չբերեինք, չտայինք». ասում է վկան

Հունիս 01,2017 20:40

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով այսօր հարցաքննվեց  վկա Նորիկ Հակոբյանը:

«Ինքն ուզել է, բերվել, իրեն է տվցվել, թող չուզեր, չբերեինք, չտայինք»,- ասաց վկան:

Իշխան Բարսեղյանի պաշտպան՝ փաստաբան Կարեն Ղազարյանն էլ հետաքրքրվեց՝  ինչի համար է Իշխան Բարսեղյանը գումարը պահանջել՝ հայցը  բավարարելո՞ւ, թե՞ հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու համար.  «Այսինքն,  դուք առանց ակնկալիքներ ունենալու, առանց հասկանալու, թե ինչ են պատրաստ ձեզ համար անել, միանգամից սպասում էիք, որ ձեզ գումար ասեին, դուք էլ գնայիք, դիմեիք Ազգային անվտանգության ծառայությո՞ւն, ուզում ենք հասկանալ՝ կաշառքի հանցակազմը, վերջիվերջո պարոն Բարսեղյանը կարո՞ղ էր իր ուզած գործողությունները կատարել, մեն ինչը հնարավոր էր օրենքով անել, թե՝ոչ, վկան նախաքննությունում երկու բառ, ինչ-որ հուշելով գրել է, եկել է այստեղ ամեն ինչ խառնում է իրար, չի ուզում պատասխան տալ»:

Վկան էլ ի պատասխան ասաց, որ   փաստաբան  Էլզա Զաքարյանից  պարզել է, թե երբ է  գումարը տալու  դատավորին, հետո դիմել է ԱԱԾ. «Գնացել էի, որ փողը տան, բերեմ տամ Իշխան Բարսեղյանին»:

Կարեն Ղազարյանն էլ կրկին հետաքրքրվեց. «Դուք ասում եք՝ ես գնացի ԱԱԾ, որ տան, բերեմ Իշխանին»:

Նորիկ Հակոբյանը շարունակեց պարզաբանել. «Ես չգիտեմ կտան, թե չեն տա, ինձանից ուզել են, գնացել եմ, ասել եմ»:  Նա նաեւ նշեց, որ Իշխան Բարսեղյանին «նստացնելու» նպատակ չի ունեցել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի,  Նորիկ հակոբյանի օգտին գործողություններ կատարելու համար է դատավորը միջնորդի՝ գործով ամբաստանյալ Էլզա Զաքարյանի միջոցով  պահանջել եւ  անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար  կաշառք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930