Վաղը՝ հունիսի 2-ին, ժամը 11-ին, Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են`«Փինք Արմենիա- Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Իշխանյանը եւ քաղաքական գործիչ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Թեման է՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից ԼԳԲՏ թեմայով գովազդային վահանակների ապամոնտաժումը:
Հաղորդումը վարում է Հռիփսիմե Ջեբեջյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: