Հունիսի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի ռեկտոր, դոկտոր պրոֆեսոր Կլաուս-Դիթեր Լեհմանին:
Էդվարդ Նալանդյանը, բարձր գնահատելով հայ-գերմանական բազմաոլորտ հարաբերությունները, կարևորեց Հայաստանում Գյոթեի ինստիտուտի կենտրոնի հիմնումը, ինչը լայն հնարավորություններ կընձեռի կրթական և մշակութային ոլորտում փոխգործակցության ընդլայնման համար։
Հանդիպմանը պրոֆեսոր Լեհմանը նախարար Նալբանդյանին ներկայացրեց իր ղեկավարած կառույցի՝ Հայաստանում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղի բացման հետ կապված ծրագրերը։
Տեղեկանք. Գերմանիայի Գյոթեի ինստիտուտը հիմնադրվել է 1951 թվականին: Այն համարվում է Գերմանիայի խոշորագույն մշակութային ինստիտուտը, որի հիմնական նպատակներն են արտերկրում գերմաներենի տարածումը և միջազգային մշակութային համագործակցության զարգացումը: Աշխարհի ավելի քան հարյուր երկրներում Գյոթեի ինստիտուտն ունի շուրջ 159 կենտրոն:
ՀՀ ԱԳՆ