Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված ՄՊՄԴ-ում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Մարզադպրոցի տնօրինությունը հենց բակում ուրախ հանդիսություն էր կազմակերպել իրենց մոտ մարզվող երեխաների եւ նրանց ծնողների համար՝ հրավիրելով նաեւ հայտնի հեքիաթների հերոսներին:
Մարզադպրոցի տնօրեն եւ լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանի խոսքերով, արդեն վեցերորդ տարին է, ինչ մարզադպրոցը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ հունիսի 1-ին այսպիսի միջոցառում է կազմակերպում:
«Սա մի փոքրիկ նվեր է, որ ամեն տարի այս օրը մատուցում ենք մեզ մոտ մարզվող երեխաներին: Միասին ուրախանում են բոլորը: Երգն ու պարը, անմիջական ու անկաշկանդ շփումը մտերմացնում են հատկապես սկսնակ երեխաներին, նրանց ծնողներին եւ մարզադպրոցի անձնակազմին, ինչը եւս շատ ենք կարեւորում մեր աշխատանքները կազմակերպելիս», – ասաց Հովսեփ Մեսրոպյանը Aravot.am-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ