Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կտրած-ծակած մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն են տեղափոխվել օտարերկրյա 2 քաղաքացի

Հունիս 01,2017 17:22

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ օտարերկրյա քաղաքացիների դանակահարության դեպքի առթիվ:

2017թ. մայիսի 31-ի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն են տեղափոխվել օտարերկրյա 2 քաղաքացի։ Իրաքի 23-ամյա քաղաքացու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի թիկնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերք, աջակողմյան պնևմոթորաքս, իսկ մյուսի մոտ՝ 5 հատ կտրած-ծակած վերք՝ ձախ բազկի, ձախ թիակի հատվածներում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով, ստեղծվել քննչական խումբ։ Իրաքի 2 քաղաքացին ճանաչվել են տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական քննության տվյալներով՝ օտարերկրյա քաղաքացիները մարմնական վնասվածքները ստացել են մայիսի 31-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում՝ Երևան քաղաքի բնակարաններից մեկում իրենց հայրենակիցներից մեկի հետ ծագած վիճաբանության ժամանակ, ով դեպքի վայրից դիմել է փախուստի։

Որոշում է կայացվել՝ կասկածյալին ձերբակալելու մասին և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930