Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այնպես չի, որ հիմա հեծանիվն այդպես հասանելի է, թող պատգամավորներն իրենց նեղ շրջապատով չդատեն». Փաշինյան

Հունիս 01,2017 17:12

Դուք ինչպիսի՞ երեխա եք եղել, երեւում է, որ չար եք եղել: Մեր այս հարցին այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Չեմ հիշում, չեմ կարծում, թե չար եմ եղել: Չնայած ընտանիքի փոքրն եմ եղել, երեւի մի քիչ երես տված կլինեն»:

Մենք հետաքրքրվեցինք, թե մանկության ինչ հիշողություններ ունի պարոն Փաշինյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ժամանակին պատմում էր, որ փոքր ժամանակ երազել են հեծանիվ ունենալ, այն այդքան անհասանելի է եղել իրենց համար: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այնպես չի, որ հիմա հեծանիվն այդպես հասանելի է, թող պատգամավորներն իրենց նեղ շրջապատով չդատեն»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մանկությունն անցել է Իջեւանում. «Հիշում եմ, որ շատ դժվարությամբ էի մանկապարտեզ գնում, չէի գնում եւ ի վերջո չգնացի: Հիշում եմ, որ դպրոց ենք գնացել, սովորել, ոչ մի առանձնահատուկ բան»:

Այս տարի առաջին եռամսյակում արդեն 5 հազար մարդ արտագաղթել է, այդ թվում՝ երեխաներ: Հարցին՝ սրանում իշխանությունների մեղքը կա՞՝ նա պատասխանեց. «Ցանկացած նման իրավիճակի համար առաջին մեծագույն մեղքը իշխանությանն է»:

Անցյալ տարի հունիսի 1-ին ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, շնորհավորելով Երեխաների պաշտպանության օրը, ասաց, որ «երեխաները պարտավոր են մեծանալ»:

Մեր հարցին՝ իսկ իշխանությունները ի՞նչ են պարտավոր անել՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իշխանություններն էլ են պարտավոր մեծանալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930