Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չի բացառվում, որ Ադրբեջանին հնարավոր կլինի միջազգային սանկցիաների ենթարկել». Պաշտպանության փոխնախարար (Տեսանյութ)

Հունիս 01,2017 16:47

«Քանի որ Ադրբեջանը շարունակ մերժում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, Մինսկի խումբը, բնականաբար, պետք է որոշակի մեխանիզմներ գտնի, որոնցից մեկն էլ հասցեական հայտարարությունն է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հայկական ուժերի զինտեխնիկա խոցելու դեպքին հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությանը, ասաց ՊՆ նորանշանակ փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նրա բնորոշմամբ՝ նշյալ հայտարարությունն ամբողջական զսպիչ մեխանիզմ չէ, սակայն փաստում է, թե որ կողմն է խախտել հրադադարը. «Չի բացառվում, որ որոշակի պարբերականությունից եւ կրկնվելուց հետո Ադրբեջանին հնարավոր լինի միջազգային սանկցիաների ենթարկել»,-հավելեց Արտակ Զաքարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930