Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունիսի 1-ի պատճառով բազմազավակ ընտանիքի 2 տղաները չմասնակցեցին քննությանը

Հունիս 01,2017 16:44

Իջեւան քաղաքից իրավաբան, 7 երեխաների հայր Դավիթ Սահակյանը հայտնեց, որ իր ավագ, զույգ որդիները՝ 4-րդ դասարանն ավարտող Արծրունը եւ Սահակը այսօր՝ հունիսի 1-ին հայոց լեզվից քննություն պետք է հանձնեին: Սակայն 10-ամյա տղաները քննությանը չեն մասնակցել, քանի որ նկարչական ձիրք ունեցող այդ երեխաները հունիսի 1-ին մեկնել են Երեւան, մասնակցելու երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, «Պահապան զարգացման հիմնադրամի». «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի եւ «Պողոսյան պարտեզների» կազմակերպած միջոցառմանը: Դավիթն ասաց, որ իր զույգ տղաները հայոց լեզվի քննությունը կհանձնեն օգոստոսի 20-ից հետո: Նա հայտնեց, որ իջեւանցի այլ երեխաներ կային, որոնք պետք է մասնակցեին Երեւանում կայացած միջոցառմանը, սակայն քննության պատճառով չեն կարողացել:

Դ. Սահակյանի խոսքերով՝ հունիսի 1-ին քննություն նշանակելը նախորդ տարիներից է սկիզբ առել եւ շարունակվում է: Բազմազավակ հոր վկայությամբ՝ հունիսի 1-ին երեխաները պետք է տոնեն իրենց տոնը, ուրախանան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930