Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շարմազանովի տղան երազում է երգել մանկական «Եվրատեսիլում» (Տեսանյութ)

Հունիս 01,2017 16:43

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ էր եկել իր որդու՝ 9-ամյա Հովսեփի հետ:

Մեր հարցին, թե ի՞նչ է երազում՝ նա պատասխանեց. «Ուզում եմ գնալ մանկական «Եվրատեսիլ»:

Երեխան վստահեցրեց, որ ինքը լավ է երգում, եթե գնա՝ կհաղթի: Երգի պարապմունքների չի գնում, պարզապես վստահ է՝ բնածին տաղանդ ունի:

Հարցրեցինք՝ հայրիկը գո՞հ է լինում, երբ նա երգում է՝ երեխան պատասխանեց, որ նա ժամանակ չի ունենում, իրեն չի լսում: Մեր հարցին՝ Շարմազանովը չի՞ կարողանում դասավորել, որ դու գնաս «Եվրատեսիլ», այդքան ծանոթներ, շրջապատ ունի՝ Հովսեփը պատասխանեց. «Չէ, պիտի պարապեմ ես, որ գնամ: Իմ քույրիկն էլ, երբ մի անգամ երգեց, սաղ զարմացել էին»:

Հովսեփը վստահեցրեց, որ հայրիկի նման քաղաքական գործիչ չի ուզում դառնալ. «Հետաքրքիր չի»: Իսկ թե ինչպես է Շարմազանովի համար հետաքրքիր եղել՝ երեխան պատասխանեց. «Ինքը միշտ ասում է, որ չի իմացել, պատահական է ստացվել»:

Հարցին՝ պատգամավորներից ո՞ւմ ես ճանաչում, հավանում՝ նա պատասխանեց. «Իմ պապային»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տեր Վրթանես says:

    Շարմազանովը կիրթ և դաստիարակված երեխաներ ունի, որոնք Աստծո շնորհով հաջողությունների կհասնեն։ Աստված օրհնի Նարեին և Հովսեփին։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930