Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կընտրեն՝ ո՞ւմ ձերբակալել». փորձագետը՝ Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջի մասին (Տեսանյութ)

Հունիս 01,2017 16:41

«Այդ կերպ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է տրորել «Ժողովրդահանրապետական»՝ աշխարհիկ քեմալիստական գաղափարախոսության կրող կուսակցությանը, ինչպես նաեւ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը», որի պատգամավոր է մեր հայրենակից Կարո Փայլանը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու Թուրքիայի արդարադատության նախարարության՝ վերջերս ներկայացրած պահանջին, ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը:

Հիշեցնենք, որ դատական մարմնի պահանջն ուղղված է նաեւ Փայլանի մի շարք այլ կուսակիցների եւ «Ժողովրդահանրապետական» կուսակցության որոշ պատգամավորների դեմ:

«Փայլանի առնչությամբ պետք է նշել, որ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պատճառ չկա իրականում, դա անհեթեթ է…կարծում եմ՝  հայկական հարցի առումով նա Թուրքիայում սուր արտահայտվողի կեցվածք է դրսեւորում եւ այդ կերպ «ծակում» թուրք-ազգայնականների աչքը»,-նկատեց մեր զրուցակիցը:

Սարգիս Հացպանյանը կարծում է, որ նշյալ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու եւ ձերբակալելու գործընթացը կլինի աստիճանաբար. «Կընտրեն՝ ո՞ւմ եւ ինչպե՞ս»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930