Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժամանակն է «վերաբացել» հետաքննիչների «նախապատրաստած» գործերը

Հունիս 01,2017 16:25

Մենք քրեական գործերի հարուցման, չհարուցման հետ կապված անվերջ հիշում ենք քննիչներին, որոնք իրականացնում են նախաքննություն: Սակայն երբեք չենք մտաբերում այն հետաքննիչներին, ովքեր նախապատրաստում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար, «մինչ նախաքննական վարույթ» կոչվածի հետ կապված որեւէ հարց չի բարձրացվում, բարձրաձայնվում:

ԶԼՄ-ների հետ կապված հետաքննիչներից ստանում ենք կիլոներով գրություններ, որով խնդրում են, որպեսզի իրենց տրամադրենք տվյալներ, չգիտես ինչ բացատրություններ են վերցվում, սակայն մեկ էլ տեղեկանում ես՝գործ չի հարուցվել:

Մտածում ես բողոքարկել, բայց չեն տրամադրում որոշումն՝ ասելով, թե դա քեզ չի վերաբերում:

Այ, հետաքննիչ, ինչպես ինձ չի վերաբերում, երբ ինչպես վերջերս եղավ, ոստիկանության Մալաթիայի հետաքննիչը ընտրատեղամասում, մեր գործընկերոջ Հռիփսիմեի դեպքում էր տվյալներ էր վերցվել, «նախապատրաստել էր» քրեական գործի համար:

Լավ, հանցակազմ չկա. բայց չէ որ ես իմ անհատական, անձնական տվյալներն եմ թողել հետաքննիչի մոտ, այս դեպքում ինչու չպետք է իմանամ, թե ինչ որոշում է կայացվել, ինչ հանգամանքներ են դրվել մերժված գործի հիմքում:Մանավանդ, որեւէ երաշխիք չկա, թե այդ տվյալները անբարեխիղճ հետաքննիչն այլ նպատակներով չի օգտագործի, կամ ձեռք չի բերել, կամ ինչ իմանաս, որեւէ սափրագլուխ հանցագործի չի տրամադրել:

Քաղդատավարության ժամանակ հաճախ շոշափվում է լրատվամիջոցի անունը: Լրատվամիջոցը ներգրավվում է կամ որպես պատասխանող կամ երրորդ անձ: Նույն իսկ այս դեպքում հարգվում է մեր իրավունքը, մեզ տրամադրվում են բոլոր դատավարական փաստաթղթերը:

Որքան հիշում եմ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում ունի կապված հետաքննիչի կայացրած մի որոշման հետ:

Խոսքը 2008 թ. հուլիսի 7-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի «Բրավո-Բետո» ՍՊԸ-ի նախկին տնօրենի ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումի մասին էր. սնանկ էին ճանաչվել, ընկերության լուծարման գործընթացի ժամանակ վաճառվել էր ընկերության գույքը, յուրացվել գումարներ, կեղծվել փաստաթղթեր:

Իսկ Մաշտոցի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ, կողմին էլ չէր տրամադրվել որոշումը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն`

«Որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:

Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով«:

Մինչդեռ, հետաքննիչը պարտավոր էր, չէ՞ որ հետաքննիչը կոչված է օժանդակելու նախաքննության առջև դրված խնդիրների լուծմանը։ Նախաքննությունն ու հետաքննությունը գտնվում են դատախազական հսկողության, իսկ մինչդատական վարույթն ամբողջությամբ` դատական վերահսկողության ներքո։

Օրենքով, «Հետաքննությունը մինչդատական վարույթում նախաքննության ընթացքում կիրառվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների և դրանց հետ կապված իրավահարաբերությունների ամբողջությունն է։ Հետաքննության նպատակն է նպաստել մինչդատական վարույթի խնդիրների լուծմանը, օժանդակել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննություն կատարելուն»: Սակայն խիստ կասկածում եմ:

Բայց ինչ բազմակողմանիության մասին է խոսքը, երբ լրատվամիջոցներին ուղարկած ամեն մի գրությունը սկսվում է. սեղմ ժամկետում ապահովեք շաբլոն բառակապակցությամբ: Գուցե ժամանակն է հետաքննիչներին անդրադառնալը, գուցե այստեղ է թաքնված շան գլուխը:

Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թամազյան says:

    ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին: Նշված նորմը կրում է իմպերատիվ բնույթ: Այլ խոսքեվ՝ վարույթն իրականավնող մարմինը պարտավոր է հիշյալ որոշումն ուղարկել հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին, որպեսզի տվյալ անձը /նշված ֆիզիկական կամ իրավաբանական անձը/ կարողանա իրացնի որոշման բողոքարկման իր իրավունքը, այլապես տեղի է ունենում ՀՀ դատավարական իրավունքի խախտում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930