Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կգործարկվի Ընտանեկան աջակցություն կենտրոնը, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաները կստանան անկախ կյանքի հմտությունների ուսուցում

Հունիս 01,2017 16:12

Այս տարի Երեխաների պաշտպանության միջազգային օրն աննախադեպ նվեր ընծայեց հաշմանդամություն ունեցող մանուկներին՝ նրանց պարգևելով սոցիալական ծառայություններ մատուցող ժամանակակից կենտրոն։ Դա իրականություն դարձավ իր տեսակի մեջ բացառիկ համագործակցության հուշագրի շնորհիվ, որը 2017թ․ հունիսի 1-ին կնքվեց «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության և «Երևան իմ սեր» հիմնադրամի միջև։ Հուշագրի շրջանակներում կգործարկվի Ընտանեկան աջակցություն կենտրոնը, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաները կստանան անկախ կյանքի հմտությունների ուսուցում՝ զուգորդված մի շարք վերականգնողական և կրթական հնարավորություններով, ինչպես նաև ճանաչողական և ֆիզիկական թերապիայով:

Կենտրոնը կգործի Հին Երևանի պատմական շինություններից մեկում՝ հիմնովին վերանորոգված, ընդարձակ և մատչելիության՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխանող երկհարկանի տարածքում, որը վերականգնվել և անհատույց տրամադրվում է Հիմնադրամի կողմից։

Նորաբաց կենտրոնում կաշխատեն «Լիարժեք կյանք» ՀԿ-ի մասնագետները, որոնք ունեն նմանատիպ ծառայություններ տրամադրելու հարուստ և բազմակողմանի փորձ։
Ընտանեկան աջակցության կենտրոնի բացառիկ առանձնահատկություններից կլինի նաև ընտանիքների ամրապնդմանն ուղղված գործունեությունը։ Մեկ տարվա ընթացքում շուրջ 150 ծնող կմասնակցի հատուկ դասընթացների, որտեղ նրանք ձեռք կբերեն հաշմանդամություն ունեցող երեխաներին առավել լավ խնամք տրամադրելու հմտություններ։

Ընտանեկան աջակցության կենտրոնի ծառայություններն առաջին հերթին նախատեսված են հաշմանդամություն ունեցող երեխաների համար, սակայն չեն սահմանափակվում նրանցով։ Կենտրոնի դռները բաց կլինեն նաև փախստական ու տեղահանված երեխաների, պատշաճ խնամքից զուրկ և այլ՝ սոցիալապես անապահով խավերի մանուկների համար։
Հուշագրի կողմերը՝ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչությունը և «Երևան իմ սեր» հիմնադրամը, իրենց խորին երախտագիտությունն են հայտնում տարածքի սեփականատեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ում համաձայնությամբ միայն հնարավոր դարձավ այս երեխայանվեր ձեռնարկի գործարկումը։
Ընդամենը մի քանի ամիս անց՝ 2017թ․ սեպտեմբերին, լիովին նորոգված և անհրաժեշտ բոլոր հատուկ հարմարություններով հագեցած Ընտանեկան աջակցության կենտրոնը կողջունի իր առաջին մանուկ այցելուներին և հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի նրանց՝ դառնալու հասարակության անկախ, ինքնուրույն և արժանապատիվ անդամներ։

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930