Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կապահովվի դրամաշնորհների տրամադրման գործընթացի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը

Հունիս 01,2017 16:10

Կառավարության այսօրվա նիստի առաջին զեկուցվող հարցը ներկայացրել է ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դավիթ Հարությունյանին. «Շնորհավորում ենք, Ձեր առաջին կառավարության նիստն է արդարադատության նախարարի կարգավիճակով: Վստահ ենք, որ Ձեր մոտ ամեն ինչ ստացվելու է, մանավանդ՝ շատ մեծ բեռ և առաքելություն ունեք»:

Այնուհետև կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ ՀՀ պետբյուջեից հատկացվող դրամաշնորհների օգտագործման արդյունավետության բարձրացման, տրամադրման ընթացակարգերի և իրականացված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, դրամաշնորհների հասցեականության, ոլորտի հաշվետվողականության և թափանցիկության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն, ներկայումս գործող օրենսդրությամբ սահմանված չեն լիազոր մարմնի կողմից դրամաշնորհի տրամադրման, ինչպես նաև մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, ինչպես նաև հաշվետվությունների ներկայացման և լիազոր մարմնի կողմից այդ հաշվետվությունների հրապարակման ընթացակարգերը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930