Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համապետական շաբաթօրյակներն այսուհետ կազմակերպվելու են առավել համակարգված և կրելու են շարունակական բնույթ

Հունիս 01,2017 16:05

Անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրին գործադիրի ղեկավարը նշել է. ««Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում սույն թվականի մայիսի 27-ին կայացավ առաջին համապետական շաբաթօրյակը։ Նախնական տվյալներով պարզվեց, որ ավելի քան 750 տնտեսվարող սուբյեկտ, որոնց մեջ ներառված են առևտրի և սննդի օբյեկտներ, գազալցակայաններ և այլն, չունեն աղբահանության ծառայությունների համապատասխան պայմանագրեր։ Ավելին, չի բացառվում, որ լրացուցիչ ուսումնասիրությունների դեպքում, բացի այդ 750 տնտեսվարողներից կարող են հայտնաբերվել աղբահանության ծառայությունների համապատասխան պայմանագրեր չկնքած այլ տնտեսվարողներ:
Միաժամանակ համապետական շաբաթօրյակներն այսուհետ կազմակերպվելու են առավել համակարգված և կրելու են շարունակական բնույթ»:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և ՀՀ մարզպետերին 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։ 1-ամսյա ժամկետում կձեռնարկվեն միջոցներ տնտեսվարողների կողմից աղբահանության ծառայությունների համապատասխան պայմանագրերի ապահովման ուղղությամբ։ Հանձնարարվել է նաև, ըստ անհրաժեշտության, այդ դեպքերով նախաձեռնել համապատասխան վարչական վարույթներ։ Գործադիրի ղեկավարը հանձնարարել է գույքագրել Երևանից դուրս գտնվող զբոսաշրջային վայրերում և դրանց հարակից տարածքներում անհրաժեշտ աղբամանները, զուգարանները, հաշվի առնել գործող առևտրի, սննդի օբյեկտների, գազի և բենզինի լցակայանների հնարավորությունները և ձեռնարկել միջոցներ դրանց հասանելիությունը քաղաքացիների և զբոսաշրջիկների ապահովելու համար, ըստ հաստատված նորմատիվային պահանջների։ «Ոստիկանությունը տեղեկացրել է, որ ճանապարհների վրա համապատասխան խախտումների դեպքում, երբ դիմում են քաղաքացիներին, վերջիններս հուշում են, որ համապատասխան աղբամաններ չկան: Ըստ նորմատիվի՝ գազալցակայանը, սննդի օբյեկտը և հասարակական բոլոր օբյեկտները պետք է ունենան համապատասխան որակի զուգարաններ, աղբամաններ և այլն»,-նշել է Կարեն Կարապետյանը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930